
Հյուսիսային Մակեդոնիայի հիմնական դարպասապահը չի մասնակցի Հայաստանի հետ խաղին

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ընտրանու հիմնական դարպասպահը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին: Այս մասին գրում են մակեդոնական ԶԼՄ-ները:
Դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու կորանավիրուսի թեստը դրական է եղել: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն է միացել հավաքականի կազմում 18 հանդիպում անցկացրած Մարտին Բոգատինովին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ: