Մխիթարյան, Զլատան, Դեկու․ ֆուտբոլիստների ամենավատ փոխանակումները
Ֆուտբոլիստներին փոխարանակելը բավականին ընդունված պրակտիկա է ֆուտբոլում դեռ վաղուց։ Ակումբների համար սա լավ գործարք է, քանի որ նրանք ունենում են լավ ֆուտբոլիստներ և գրեթե ոչինչ չեն վճարում։ Բայց պատմության ընթացքում եղել են բավականին անհաջող փոխանակումներ․ ահա դրանցից մի քանիսը։
Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ») և Ալեքսիս Սանչես («Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»), 2018 թվականի հունվար
Ոչ վաղ անցյալում «Մանչեսթեր Յունայթեդը» կատարեց իր պատմության մեջ ամենաանհաջող տրանսֆերներից մեկը: Այս փոխանակման միջոցով թիմը շատ բան կորցրեց, այդ թվում՝ Ալեքսիսին վճարած գումարը: «Արսենալում» Սանչեսը ստանում էր չափազանց մեծ աշխատավարձ, բայց դա, ընդհանուր առմամբ, արդարացված էր: Նա լավագույնն էր «զինագործների» կազմում, շատ գոլեր էր խփում և իր հետևից առաջ էր տանում թիմը: Տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ Սանչեսը հարմարավետ տեղավորվեց պահեստայինների նստարանին։
Ինչ վերաբերում է Հենրիխին, ապա այստեղ տեղափոխությունը քիչ թե շատ արդարացված էր: Մխիթարյանն իրեն ավելի լավ ցուցադրեց, քան «Մանչեսթեր Յունայթեդում», և դա նպաստեց խաղացողի պրոսֆեսիոնալ աճին:
Այս փոխանակման ընթացքում, ակնհայտորեն, «Արսենալը» հաղթեց, քանի որ նրանք ստորագրեցին ֆուտբոլիստի, ով իրենց շատ օգնեց: «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց մի խաղացողի, որը պարզապես տեղ էր զբաղեցրել պահեստայինների նստարանին և ակումբից մեծ աշխատավարձ էր ստանում։
Այժմ երկու ֆուտբոլիստներն էլ հեռացել են Պրեմիեր լիգայից, և, ինչը խորհրդանշական է, նույն առաջնությունում են խաղում՝ Սերիա Ա: Նրանք մի փոքր ավելի լավ են գործում, քան Անգլիայում, բայց դժվար թե վերադառնան իրենց նախկին մակարդակին:
Ռիկարդո Կուարեժմա («Բարսելոնա»-«Պորտու») և Դեկու («Պորտո»-«Բարսելոնա»), 2004 թվականի ամառ
«Նոր Կրիշտիանու Ռոնալդուն», խաղալով «Բարսելոնայի» համար, ոչ մի կերպ իրեն չդրսևորեց: Կուարեժման իր բնույթով շատ ծույլ խաղացող է, նա մարզման ժամանակ չէր տալիս առավելագույնը, իսկ խաղի նկատմամբ նրա վերաբերմունքը տագնապեցնում էր ղեկավարությանը: Բայց զարմանալին այն է, որ պորտուգալացին խաղադաշտում շատ լավն էր: Դրիբլինգներ, փոխանցումներ, հարվածներ. ահա թե ինչ կարող է անել Ռիկարդոն մինչ օրս: Բայց ակումբը ռիսկի չդիմեց, ով գիտի, թե ֆուտբոլիստի ծուլությունը հետագայում ինչի կվերածվեր, ուստի նրանք գնացին նման փոխանակման:
Դեկուի մասին շատ բան չենք ասի, բայց միայն նշենք, որ խաղացողը շատ լավն էր խաղադաշտում, և, որ ամենակարևորն է, աշխատասեր էր: «Բարսելոնան» ճիշտ որոշում կայացրեց՝ կատարելով նման փոխանակում և, ակնհայտորեն, այս գործարքում հաղթող դուրս եկավ: «Կատալոնացիները» պորտուգալացու հետ նվաճեցին 5 գավաթ, երբ Կուարեժման բացարձակապես ոչինչ չշահեց:
Ռիկարդոն դեռ խաղում է պրոֆեսիոնալ մակարդակում և նույնիսկ խաղում է ազգային թիմում: Բայց նա կորցրեց իր ողջ ներուժը և չի վերադառնա իր նախկին մակարդակին։
Արթուր Մելո («Բարսելոնա» -«Յուվենթուս») և Միրալեմ Պյանիչ («Յուվենթուս» -«Բարսելոնա»), 2020 թվականի ամառ
Բրազիլացու ու բոսնիացու փոխանակումը իսկական անակնկալ էր ֆուտբոլային աշխարհի համար: Թվում է, թե Արթուրը ոչ այնքան վաղուց է տեղափոխվել «Բարսա», նա երիտասարդ և շատ հեռանկարային խաղացող է: Նա մեկնարկում է խաղում գրեթե յուրաքանչյուր հանդիպում, բայց ակումբը հանկարծ որոշեց փոխանակել նրան Պյանիչի հետ, ով արդեն 30+ տարեկան է և հեռու է հեռանկարային լինելուց: Միրալեմը շուտով կքննարկի թոշակի անցնելը, իսկ Մելոն տարիներ շարունակ կպաշտպանի «Յուվենթուսի» գույները: Ո՞րն է այս փոխանակման իմաստը:
Ինչո՞ւ կատալոնացիները հրաժարվեցին երիտասարդ կիսապաշտպանից, որին հրապարակավ գովաբանվեց Մեսսին և իր իրավահաջորդը համարեց Խավին,և այլն էլ այն դեպքում, որ բրազիլացին տարեկան 2 միլիոն եվրո էր ստանում`«Բարսելոնայի» բազայի չափանիշներով շատ քիչ գումար: Ֆինանսական ճգնաժամը նույնպես դեր ունի՞:
Փոխարենը կապտանռնագույնները ստանում են ֆուտբոլիստ, որն այս պահին լավ մարզավիճակում է, բայց տարիքի պատճառով կարող է հետագայում թուլացնել խաղը: Ավելին, Պյանիչը, որպես արդեն կայացած աստղ, երեք անգամ ավելին է ստանում, քան Արթուրը․ «Յուվենթուսում» նրա աշխատավարձը կազմում էր մոտ 6,5 միլիոն եվրո, իսկ խաղացողը դժվար թե իջեցնի այն։
Իսկապես, փոխանակումը («Յուվենթուսից» համեմատաբար փոքր հավելավճարով) միայն ըստ էության է, և պաշտոնապես ակումբները կատարել են երկու տրանսֆերներ՝ վճարելով նրանց համար լուրջ գումարներ՝ շատ ավելի մեծ, քան իրականում արժեին այդ խաղացողները: Եվ հիմա երկու թիմերն էլ կարողացել են հունիսի 30-ին ավարտվող ֆինանսական տարեկան հաշվետվությունում ավելացնել լավ շահույթ, քանի որ եկամուտները հաշվետվություններում անմիջապես գրանցվում են ամբողջությամբ, իսկ փոխանցման ծախսերը բաշխվում են հավասարաչափ`նոր խաղացողի հետ պայմանագրի տարիների գումարով, այնպես որ այժմ երկու թիմերի ֆինանսական փաստաթղթերը շքեղ տեսք ունեն։
Խաղի տեսակետից ՝ այս փոխանակումն, առաջին հայացքից, շատ ավելի ձեռնտու է «Յուվենթուսին»: Արթուրը շատ ավելի երիտասարդ է, խոստումնալից է, ցանկացած ճնշման տակ պահում է գնդակը հիանալի և գրեթե երբեք սխալներ չի թույլ տալիս գոլերի հարցում, ունի ուժեղ հարված, ավելին, նա 1,5 միլիոն եվրոյով ավելի քիչ կստանա, քան Պյանիչը (5-ը ընդդեմ 6,5-ի)։
Այնուամենայնիվ, երիտասարդ բրազիլացին զգալի թերություններ ունի: Նա հակված է վնասվածքների, որի պատճառով երկու տարում նա բաց է թողել 123 օր (22 հանդիպում) «Բարսելոնայում»:
Փոխարենը, կատալոնացիները ձեռք են բերում պատրաստի վարպետ Պիանիչին, ով անընդհատ խաղում էր «Յուվենթուսի» հիմնական կազմում, իր կարիերայի ընթացքում նա փորձել է դաշտի կենտրոնում գտնվող բոլոր դիրքերը և, ի վերջո, վերածվել է հուսալի հենակետայինի, որը կարող էր սկսել հարձակումը երկար փոխանցմամբ, այնպես որ «Բարսան» ռիսկի չի դիմում։
Բացի այդ, Պյանիչը կկարողանա հանգիստ փոխարինել Բուսկետսին, որի բացակայության դեպքում «բլուգրանան» սկսում է քաոսային խաղալ պաշտպանությունում, որն արդեն երկաթյա չէ:
Ընդհանուր առմամբ, խաղային տեսանկյունից, ինչպես «Բարսելոնան», այնպես էլ «Յուվենթուսը» կարող են լրջորեն օգտվել այս փոխանակումից, և ծայրաստիճան հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են կիսապաշտպանները հարմարվում նոր ակումբներին։
Զլատան Իբրահիմովիչ («Ինտեր»-«Բարսելոնա») և Սամուել Էտո’Օ («Բարսելոնա»-«Ինտեր»), 2009 թվականի ամառ
«Տիեզերքի լավագույն խաղացողը» և «Կամերունական կախարդը»․ «Բարսելոնայի» մասնակցությամբ հերթական փոխանակումը: Շատ տարօրինակ փոխանակություն «Բարսայից», քանի որ Սամուելը շատ կոշտ հարձակվող էր: Նա թիմի հարձակման անփոխարինելի օղակն էր, և այն փաստը, որ նրանք որոշեցին փոխանակել նրան Զլատանի հետ, շատ հակասական որոշում է: Իբրան լավն էր, բայց այնքան էլ լավը չէր Սեմին փոխարինելու համար:
Այդ ժամանակ «Ինտերը» մարզում էր Ժոզե Մոուրինյոն, իսկ հետո թիմը լավագույնն էր աշխարհում: Կամերունացու օգնությամբ «Ինտերը» նվաճեց Չեմպիոնների լիգան՝ կիսաեզրափակչում հաղթելով «Բարսելոնային»:
Զլատանի գալուստով թիմում սկսվեցին տարաձայնություններ, և մասնավորապես, «տիեզերքի արքան» չէր սիրում Գվարդիոլային: Սկզբունքորեն ամեն ինչ բնական է. Զլատանը հոմանիշ է «սկանդալ» բառին, ուստի դրա համար մեղավոր է «Բարսելոնան»:
Ինչպես կարող եք կռահել, «Բարսելոնան» այս փոխանակման հարցում կրկին պարտվողն է:
Սիրարփի Աղաբաբյան