«Բարսելոնայի» ղեկավարությունը մեկուկես ամիս առաջ գիտեր, որ Մեսսին հեռանալու է
Հարձակվող Լիոնել Մեսսին վաղուց տեղեկացրել էր «Բարսելոնային» թիմը փոխելու մտադրության մասին:
Ըստ Marca-ի, ֆուտբոլիստը և նրա գործակալները ամռան ընթացքում արդեն հասկացրել են ակումբի ղեկավարներին, որ խաղացողը պատրաստվում է հեռանալ մրցաշրջանի ավարտին: «Բարսելոնայի» ղեկավարները գիտեին արգենտինացու պլանավորված հեռանալու մասին առնվազն մեկուկես ամիս առաջ, երբ հարձակվողը ծանուցում էր ուղարկել նրանց:
Մեսսիի գործակալը հայտնել է, որ խաղացողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը: Այս տեղեկատվությունը մի քանի անգամ հասել է ակումբ, բայց բոլոր շփումները մինչև օգոստոսի 25-ը ոչ պաշտոնական էին:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» պնդում է, որ Մեսսին ակտիվ պայմանագիր ունի, քանի որ նա չի հայտարարել թիմից հեռանալու իր ցանկության մասին մինչև հունիսի 10-ը:
Սիրարփի Աղաբաբյան