«Լուկօյլ»-ի համասեփականատեր միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ Եկատերինա Ֆեդունը, ըստ Forbes հանդեսի վարկածի, 700 միլիոն դոլար կարողությամբ դեբյուտել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշում՝ միանգամից զբաղեցնելով երրորդ հորիզոնականը
«Գերբնականը» հեռուստասերիալի 15-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիաների թրեյլերը թողարկվել է The CW Network-ի YouTube-յան ալիքում: Վերջին սերիաները կհեռարձակվեն հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 19-ը:
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գովազդել է իր սեփական՝ SKIMS ապրանքանիշի նոր ներքնազգեստը: Քարդաշյանը լուսանկարվել է ներքնազգեստով և բարձրակրունկ կոշիկներով, իսկ լուսանկարները հրապարակել է Ինստագրամի իր էջում:
Ամենասարսափելին քաոսն է, անորոշությունից ավելի սոսկալի: Անորոշությունից ելք կա դեպի որոշակիություն, իսկ քաոսը ճահիճ է: Դեռ երկու տարի առաջ աղոտ զգացողություն կար, հանկարծ չլինի այնպես, որ մի օր արթնանանք և տեսնենք՝ երկիրը վերածվել է քաոսի: Որոշներն ունեին այդ զգացողությունը և ի սրտե ասում էին` Աստված ձայնդ լսի՝ նրանց, ովքեր համոզված վստահեցնում էին, որ նման բան հնարավոր չէ: Սա գուշակություն չէր, ոչ էլ չարակամ մտայնություն, պարզապես եկող օրը տեսնելու թափանցիկ հայացք էր` ներկա օրվա կարողությունը կշռելու դրդումով: Եվ այսօր այդ օրն է, այդ օրվա մոտեցումը որպես շոշափվող միս ու ոսկոր տեսնելը: Ինչպես ասում են` շունը տիրոջը չի ճանաչելու: