Աշխարհի 25 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները այս պահին․ մաս 1
Համաշխարհային ֆուտբոլում սկսվել է մեծ սերնդափոխություն և հորիզոնում արդեն կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել Մեսսիին և Ռոնալդուին։
Վարկանիշում տեղերի կարգը կախված է մի քանի հանգամանքներից՝ խաղացողի նվաճումները երիտասարդական մակարդակում, վերջին մի քանի մրցաշրջանում խաղացողի մակարդակը և նրա արդյունքները, և այս մրցաշրջանում մարզավիճակը/նվաճումները: Ցանկում ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր դեռ 22 տարեկան չեն, ինչպես նաև նրանք, ովքեր կարողացել են հանդես գալ և ապացուցել իրենց մեծահասակների մակարդակում:
Իհարկե, ոչ բոլոր խաղացողները հաջողություն կունենան հետագա կարիերայում, հսկայական թվով փոփոխություններ ազդում են դրա վրա՝ սխալ կամ անհաշվենկատ փոխանցում այլ թիմ, կամ հակառակը՝ մեծ ակումբում լճացում, վնասվածքներ, մարզիչների մշտական փոփոխություններ, անձնական խնդիրներ, անձնական կապրիզներ և այլն։
1․ Կիլիան Մբապե
- Երկիր՝ Ֆրանսիա
- Ակումբ՝ ՊՍԺ
- Դիրք՝ հարձակվող
- Տարիք՝ 21 տարեկան
Մբապեն վաղուց դադարել է համարվել երիտասարդ խաղացող, նրան համեմատում են աշխարհի լավագույնների հետ, իսկ «Ոսկե գնդակ» 2019 անվանակարգում նա զբաղեցնում էր վեցերորդ տեղը: Քսանմեկ տարեկան հասակում նա կարողացավ նվաճել Աշխարհի առաջնությունը ՝ դառնալով մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացողը, Ֆրանսիայում մի քանի անգամ դարձավ չեպմիոն, արդեն հայտնվեց ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուների շարքում, ինչպես նաև նվաճեց շատ այլ թիմային և անձնական մրցանակներ․ մնացել է միայն Չեմպիոնների լիգան, որը այս տարի շատ մոտ էր: Ոսկե գնդակը և Չեմպիոնների լիգան երկու ամենամոտ նպատակներն են, բայց Մբապեն դեռ շատ ժամանակ ունի, նա հաստատ կլինի լավագույն հարձակվողների շարքում առաջիկա 10 տարիների ընթացքում:
2․ Ջեյդոն Սանչո
- Երկիր՝ Անգլիա
- Ակումբ՝ «Բորուսիա Դորտմունդ»
- Դիրք՝ աջ կիսապաշտպան
- Տարիքը՝ 20 տարեկան
Ջեյդոն Սանչոյի ակումբը նշելը շատ բարդ է, քանի որ 2020 թվականի ամռանը նրա համար իսկական պայքար է մղված։
Սանչոյին չգնահատեցին «Սիթիում» և 2017 թվականին նա հայտնվեց «Բորուսիա Դորտմունդում»։ Վերջին 2 մրցաշրջանների ընթացքում Սանչոն 39 գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում և առաջատարն է այս ցուցանիշով լավագույն 5 առաջնություններում (Թոմաս Մյուլլերի հետ միասին)։
3․ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ
- Երկիր՝ Անգլիա
- Ակումբ՝ «Լիվերպուլ»
- Դիրք՝ աջ պաշտպան
- Տարիք՝ 21 տարեկան
Տրենտը իսկական հեղափոխություն է կատարել․ երբևէ լիարժեք պաշտպաններն այդքան չեն ազդել թիմի խաղի վրա: Առնոլդը «Լիվերպուլի» առաջատարն է գրեթե բոլոր ստեղծագործական ցուցանիշներով և Պրեմիեր լիգայում երկրորդը Դե Բրույնեից հետո (երկրորդը ՝ Անգլիայում գոլային փոխանցումներով, ինչպես նաև տուգանային հրապարակ արված փոխանցումներով):
«Իր խաղի այսքան բազմազանությամբ նա, անկասկած,«Լիվերպուլի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Պաշտպան, վինգեր և կիսապաշտպանության փլեյմեյքերներ `բոլորը մեկում»,-այսպես է Պրեմիեր լիգայի փորձագետ Ադրիան Քլարկը նկարագրում պաշտպանին:
4․ Էրլինգ Հոլանդ
- Երկիր՝ Նորվեգիա
- Ակումբ՝ «Բորուսիա Դորտմունդ»
- Դիրք՝ հարձակվող
- Տարիքը՝ 19 տարեկան
Այս տղայի մասին այս տարի իմացավ ամբողջ աշխարհը, քանի որ նա ունակ էր մի քանի գոլ խփել հաշված րոպեների ընթացքում։
Հոլանդը 17 տարեկան հասակում արդեն «Մոլդեի» առաջատարն էր, չեմպիոնական խաղերից մեկում պոկեր արեց, իսկ 2019-ի ձմռանը տեղափոխվեց «Ռեդ Բուլ»:
«Բորուսիայում» արդեն Հոլանդը 136 րոպեում 7 գոլ խփեց՝ արդյունավետ օգտագործելով բոլոր 7 հարվածները։
5․ Կայ Հավերց
- Երկիր՝ Գերմանիա
- Ակումբ՝ «Բայեր»
- Դիրք՝ հարձակողական կիսապաշտպան
- Տարիք` 21 տարեկան
Հավերցը դեռ «Բայերի» ֆուտբոլիստն է, բայց նրա տրանսֆերը «Չելսի» շատ հավանական է։
Հավերցն արդեն Բունդեսլիգայի գլխավոր դեմքերից մեկն է ու Գերմանիայի ազգային հավաքականի նոր սերնդի ամենավառ խաղացողը: Հավերցը «Բայերի» հիմնական կազմում էր արդեն 17 տարեկանում։
17 խաղում Հավերցը գրանցել է 19 միավոր գոլ+փոխանցում համակարգով։ Նրա համար արդեն մեծ հերթ է գոյացել, հիմնական հավակնորդները «Բավարիան» և «Չելսին» են։
6․ Մատիաս դե Լիգտ
- Երկիր՝ Նիդեռլանդներ
- Ակումբ՝ «Յուվենթուս»
- Դիրք՝ կենտրոնական պաշտպան
- Տարիքը՝ 20 տարեկան
2016/2017 մրցաշրջանում Դե Լիգտը սկսեց խաղալ «Այաքսի» հիմնական կազմում և շատ շուտով սկսեց ղեկավարել ավագ գործընկերներին, և մի քանի տարի անց դարձավ թիմի ավագը (18 տարեկան հասակում):
Ամռանը խաղացողի համար իսկական որս սկսվեց, նա կարող էր ընտրել Եվրոպայի ցանկացած բարձրակարգ ակումբ ՝ նա կանգ առավ «Յուվեի» վրա: Օգոստոսին Կյելինին վնասեց խաչաձև մկանները, և Դե Լիգտը միանգամից դարձավ գլխավորը, բայց երկար ժամանակ նա դժվարությամբ ընտելացավ Սարիի պաշտպանական համակարգին․ շատ հաճախ դուրս էր գալիս իր դիրքից և սխալներ թույլ տալիս:
7․ Ֆեդերիկո Վալվերդե
- Երկիր՝ Ուրուգվայ
- Ակումբ՝ «Ռեալ Մադրիդ»
- Դիրք՝ կենտրոնական կիսապաշտպան
- Տարիք՝ 21 տարեկան
Վալվերդեն Ուրուգվայի առաջնությունից «Ռեալ» տեղափոխվեց 4 տարի առաջ, իսկ «Կաստիլյայում» մեկ տարի խաղալուց հետո մեկնեց «Դեպորտիվո»: «Դեպորի» համար լավ մրցաշրջանից հետո Վալվերդեն վերադարձավ, բայց անցած մրցաշրջանում նա միայն փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստ էր (6 հանդիպում Լա Լիգայի մեկնարկում, որոնցից 5-ը՝ Զիդանի վերադարձից հետո):
Իսկ այս մրցաշրջանում Վալվերդեն դարձել է «Ռեալի» համար անփոխարինելի խաղացող ՝ դաշտի կենտրոնում փոխարինելով ծերացող Մոդրիչին: Վալվերդեի խաղը կարելի է հեշտությամբ նկարագրել մի քանի թեզիսներով ՝ անընդհատ ճնշում, հսկայական աշխատանք, հարձակման խելացի կապեր:
8. Մարտին Էդեգոր
- Երկիր՝ Նորվեգիա
- Ակումբ՝ «Ռեալ Մադրիդ»
- Դիրք՝ հարձակողական կիսապաշտպան
- Տարիք՝ 21 տարեկան
15 տարեկանում Էդեգորը արդեն կանոնավոր կերպով խաղում էր Նորվեգիայի առաջնությունում, և շուտով Ֆլորենտինո Պերեսը ձեռք բերեց հրաշագործին՝ հակառակ Կառլո Անչելոտիի ցանկության: Տղային տրվեց 2.2 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ ավելի ուշ դարձավ «Ռեալի» ամենաերիտասարդ դեբյուտը Լա Լիգայում ՝ խաղադաշտում փոխարինելով Կրիշտիանու Ռոնալդուին:
Սա միակ խաղն էր մադրիդյան թիմի կազմում։ Այս տարի «Ռեալ Սոսեդատը» ձեռք բերեց ֆուտբոլիստին՝ վարձակալական հիմունքներով։ Արդեն այս մրցաշրջանում Էդեգորը վերադառնում է «Ռեալ», եթե իհարկե թիմի ղեկավարությանը չորոշի կրկին վարձակալության ուղարկել նրան։
9․ Աշրամ Հաքիմի
- Երկիր՝ Մարոկկո
- Ակումբ՝ «Ինտեր»
- Դիրք՝ պաշտպան
- Տարիք՝ 21 տարեկան
Հաքիմին այս տարվա ամենաքննարկվող տրանսֆերներից էր։ Նա փոխեց ակումբային գրանցումը՝ «Բորուսիայից» տեղափոխվելով «Ինտեր»։
Հաքիմին Մադրիդի «Ռեալի» ակադեմիա եկավ 2006 թվականին և հաջորդ 10 տարիների ընթացքում խաղաց նախ «Կաստիլյայում», իսկ հետո `«Ռեալի» հիմնական կազմում: Մեկ տարի որպես Կարվախալի փոխարինող խաղալուց հետո Հաքիմին տեղափոխվեց Դորտմունդ։
Հաքիմին նպատակ ունի վերադառնալ «Ռեալ», Զիդանը նույնպես ուզում է նրան հետագայում, բայց հիմա նա դեռ պետք է թրծվի Իտալիայում։
10. Ժոաո Ֆելիքս
- Երկիր՝ Պորտուգալիա
- Ակումբ՝ Մադրիդի «Ատլետիկո»
- Դիրքը՝ կենտրոնական հարձակվող
- Տարիքը՝ 20 տարեկան
Դուք հաստատ գիտեք նրա պատմությունը. նա «Բենֆիկայից» եկավ հսկայական, նույնիսկ այսօրվա չափանիշներով, 126 միլիոն եվրոյով: «Ատլետիկոն» նրան գնել է՝ որպես Անտուան Գրիզմանի ուղիղ փոխարինում։ Թիմում համոզված են, որ նա ունի համապատասխան մակարդակ։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Ժոանոն դեռ ֆրանսիացիների մակարդակի խաղացող չէ:
Բայց ոչ ոք չի ժխտում ապագան:Առաջին հերթին, իհարկե, խաղացողին պարզապես ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի խաղի հատուկ համակարգին և Դիեգո Սիմեոնեին: Ժոանոյին իսկապես ժամանակ է պետք:
Նա պարբերաբար խաղում է, մինչդեռ նա հաճախ օգտագործվում էր հարձակման այլ դիրքերում: Ֆելիքսը կարող է իջնել և օգնել գործընկերներին, խաղալ խորքերում գրեթե կենտրոնական հարձակվողական կիսապաշտպանի դիրքում:
11․ Ալֆոնսո Դևիս
- Երկիր՝ Կանադա
- Ակումբ՝ «Բավարիա»
- Դիրքը՝ ձախ պաշտպան
- Տարիքը՝ 19 տարեկան
15 տարեկանում Դևիսը սկսեց խաղալ ՄԼՍ-ում, հետո՝ ազգային հավաքականում՝ դառնալով Կանադայի ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Նա տեղափոխվեց «Բավարիա» նախորդ ձմռանը և ներկայացվեց որպես Ռիբերիի և Ռոբենի ապագա փոխարինող, ինչպես նաև Գնաբրիի և Կումանի մրցակից, բայց նա այս աշնանը հանդես եկավ ձախ պաշտպանի դիրքում և դժվարությամբ, բայց կարծես ամբողջությամբ հարմարվեց այս նոր դիրքին։
Կանադայի հավաքականն ավելի քան երեսուն տարի չի եղել աշխարհի գավաթի խաղարկությունում, և Դևիսը, կարծես, նա է, ով կարող է դա լուծել:
12․ Ջանլուիջրի Դոնարումա
- Երկիր՝ Իտալիա
- Ակումբ՝ «Միլան»
- Դիրքը՝ դարպասապահ
- Տարիքը՝ 21 տարեկան
Դոննարուման միակն է այս ցուցակից, ով արդեն անցկացրել է 5 լիարժեք մրցաշրջան բարձրագույն առաջնությունում: Դարպասապահը «Միլան» եկավ 14 տարեկան հասակում ՝ նեապոլիտանական փոքրիկ ակումբից, իսկ 15 տարեկանում նա սկսեց մարզվել հիմնական կազմի հետ: Սինիշա Միխայլովիչը դարպասապահին վստահեց 16 տարեկանում: Այնուհետև շատ բաներ եղան՝ Իտալիայի ազգային հավաքականում նորամուտը, պայմանագիրը վերաստորագրելու հետ կապված սագան և սուլոցներ տրիբունաներից։ Բայց հիմա դարպասապահը կրկին լավ է և վերականգնվել է։
13․ Վինիսիուս Ջունիոր
- Երկիր՝ Բրազիլիա
- Ակումբ՝ Մադրիդի «Ռեալ»
- Դիրքը՝ ձախ կիսապաշտպան
- Տարիքը՝ 19 տարեկան
Մադրիդի «Ռեալը» 45 միլիոն եվրո էր հատկացրել Վինիսիուսի համար, երբ նա ընդամենը 16 տարեկան էր, իսկ այդ ժամանակ նա ընդամենը 2 հանդիպում էր անցկացրել «Ֆլամենգոյի» կազմում: Միևնույն ժամանակ, կասկած չկար, որ նա ապագա գերաստղ է, նա կոտրեց Բրազիլիայի առաջնության և ազգային թիմի երիտասարդական մրցաշարերը, իսկ անցում կատարելու մասին հայտարարությունից մի քանի ամիս առաջ նա նվաճեց Հարավային Ամերիկայի գավաթը մինչև 17 տարեկան խաղացողների համար՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու և լավագույն խաղացող:
Այժմ Վինիսիուսը համարվում է «Ռեալի» հիմնական հույսերից մեկը ապագայում և արդեն հաճախ խաղում է մեկնարկային կազմում։ Վինիսիուսը շատ լուրջ է վերաբերվում իր գործին, իսկ մադրիդյան ակումբն էլ ամեն ինչ անում է նրան իսկական պրոֆեսիոնալ դարձնելու համար։
14․ Կրիստիան Պուլիշիչ
- Երկիր՝ ԱՄՆ
- Ակումբ՝ «Չելսի»
- Դիրքը՝ ձախ կիսապաշտպան
- Տարիքը՝ 21 տարեկան
Պուլիշիչը մարզվել է եվրոպական շատ ակումբներում, իսկ 2015-ին հոր հետ ԱՄՆ-ից տեղափոխվել է Դորտմունդ: Քրիստիան շատ արագ ընտելացավ թիմին. արդեն 17 տարեկան հասակում նա խփեց իր առաջին գոլը, 18 տարեկան հասակում նա հաճախ խաղում էր մեկնարկային կազմում, իսկ 17/18 մրցաշրջանի վերջում նա դարձավ լավագույնը Բունդեսլիգայում հարվածների քանակով:
2018 թվականին նա տեղափոխվեց «Չելսի» և եթե ստաբիլացնի իր խաղը, կարող է դառնալ լավագույններից մեկւ Անգլիայում։
15․ Ուսեմ Աուար
- Երկիր՝ Ֆրանսիա
- Ակումբ՝ «Լիոն»
- Դիրքը՝ կենտրոնական կիսապաշտպան
- Տարիքը՝ 21 տարեկան
Աուարը երրորդ տարին է խաղում է «Լիոնում» և համարվում է ակումբի առաջատարներից մեկը: Ֆուտբոլիստին երկար ժամանակ հետապնդում էր «Բարսելոնան», բայց վերջում նրանք ընտրեցին Ֆրենկի դե Յոնգին։ Նրանք իսկապես նման են. բարդ խաղաոճ, գնդակը խաղադաշտի երկայնքով տանելու կամ հակառակորդի պաշտպանությունը մեկ փոխանցումով կտրելու ունակություն, բայց Աուարը ավելի շատ կենտրոնացած է հարձակման գոտի և կիսապաշտպանություն տեղաշարժվելու վրա:
Եվրոպայի առաջատար ակումբներից շատերը շարունակում են հետապնդել ֆուտբոլիստին, և, կարծես, նա հիմա պատրաստ է նոր մակարդակին։
Սիրարփի Աղաբաբյան