ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել, որի մասին ասել էր դեռ ամիսներ առաջ՝ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ընկերությունում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. բացակայել են պիտակներն ու մակնշումը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսի սկզբում նախ առաջարկեց հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ողջերին և նահատակվածներին:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
Սերժ Սարգսյանն ասուլիսը սկսելուց առաջ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնի համար:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։
Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին. ՈՒՂԻՂ
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ եւ, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ կրթության ոլորտի ներկայացուցիչները բացահայտել են, որ կրթական նոր աղմկահարույց չափորոշիչներում առկա են կետեր, որոնց հետ կապված լուրջ տարաձայնություններ ու թեժ քննարկումներ են ծավալվել։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 244 մարդ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երեւանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ եւ Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաեւ իշխանականները։
Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:
Սա անընդունելի մոտեցում է։ Քաղաքապետը կարող է անհամաձայնություն ունենալ լրատվականի այս կամ այն հրապարակման հետ, հերքել հրապարակված լուրը, բայց պիտակավորել և քաղաքապետին ոչ վայել կեցվածքով հանդես գալ լրատվականների հետ դիսկուրսում անթույլատրելի է:
Օգոստոսի 18-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Օգոստոսի 18-ին ժամը 19։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ երկու քաղաքացի անցել են Հաղթանակ կամրջի ճաղավանդակը և ցանկանում են ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերյուրանքներ է որակում։
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 18-ի դրությամբ կայացվել է 5 122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 68 157 ստուգում, որից միայն 740-ը՝ նշված օրը:
Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից չի վերադառնա։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից գործազրկության մակարդակի վերաբերյալ վերջին վիճակագրությունը հրապարակվել է 2020թ․ մայիսին։ Ըստ այդմ՝ մայիսի դրությամբ երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված գործազրկությունն աճել էր 12.9 միավորով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg գործակալության կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ հորիզոնականն է բարձրացել այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 17-ի սակարկություններում նորացրեցին արժեքի ռեկորդը: