
Ի՞նչ պատրաստել ընթրիքին. սա ամենահամեղ բաղադրատոմսն է

Բաղադրիչներ
1. Խոզի միս – 800 գ
2. Շամպինիոններ – 300 գ
3. Քաղցր պղպեղ – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Գազար – 1 հատ
6. Տոմատի մածուկ – 1 ճ/գ
7. Սամիթ – մի փոքր փունջ
8. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Միսը կտրատել և տապակել:
2. Ավելացնել կիսալուսնաձև կտրատված սոխը, խառնել և տապակել մոտ 3 րոպե:
3. Այնուհետև ավելացնել կտրատված պղպեղները, երկու մասի բաժանած շամպինիոնները, քերած գազարը և տոմատի մածուկը, տապակել մոտ 5 րոպե:
4. Լցնել 300 մլ ջուր և շոգեխաշել 30 րոպե:
5. Մատուցել կարտոֆիլի կամ բանջարեղենի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը