«Հիմա դուք լա՞վ եք պատկերացնում, որ 102-րդ ռազմաբազան հանկարծ չունենար Ռուսաստանի դրոշը, ի՞նչ էր կատարվելու փոքրիկ Հայաստանի հետ». Գուրգեն Եղիազարյան
«Վերջին երկու տարում համարյա ամեն օր խոսվում է այդ նույն բանը՝ այսինքն՝ Ադրբեջանից ոչ մի սանտիմետր հող չենք տա հայերին, սա կանենք, նա կանենք, մեկ շաբաթ առաջ էլ հայտարարեցին ուղիղ պատերազմի մասին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հասարակական ու քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին:
Նա դիմեց ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ բացասական կարծիք հայտնողներին. «Հիմա դուք լա՞վ եք պատկերացնում, որ 102-րդ ռազմաբազան հանկարծ չունենար Ռուսաստանի դրոշը, ի՞նչ էր կատարվելու փոքրիկ Հայաստանի հետ: Օրինակը ձեզ ասեմ, թե ինչ էր կատարվելու, դա ուղիղ Իդլիբն է՝ սիրիական Իդլիբը, որ ընդամենը մեկ ժամում թուրքերը մտան-մորթազերծ արեցին քրդական համայնքը, այնտեղ եզիդիներն էլ տուժեցին, երեխաներին վերցրեցին-գցեցին իրենց զորանոցները: Պատկերացնո՞ւմ ենք՝ ինչեր են արել թուրքերը 21-րդ դարում: Այսօր նրանք կենտրոնացել են Նախիջևանում. 7 հազար սպեցնազ էին բերել, գաղտնի բերեցին ևս 7 հազարը՝ 14 հազար սարքեցին»:
Բանախոսը հավելեց, որ Նախիջևանում թուրքերը հիմնում են ռազմաբազա՝ հակակշիռ ՀՀ-ում գործող ռուսական ռազմաբազայի. «Պատկերացրեք, որ մենք ուղիղ թիրախն ենք դառնալու Թուրքիայի:
Թող ԱՄՆ դեսպանը գա-նստի, իրեն ասեմ՝ եթե ԱՄՆ-ը 5 տարի շարունակ զինում էր քրդական ջոկատները, ինչո՞ւ մեկ ժամվա ընթացքում դուրս եկան Իդլիբից՝ թողեցին անտեր-անտիրական քրդական համայնքը, որը մորթազերծ արվեց թուրքերի կողմից, լավ, այս օրինակներն օրինակներ չե՞ն, որ հասկանանք ի վերջո»:
Ըստ Եղիազարյանի՝ Հայաստանը գործակալական ցանցի ներքո է. «Այսօր այս սորոսական խմբերը պատահական չեն Հայաստանում. նրանցից ամեն մեկն առանձին գործակալներ են»:
Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետի՝ ՌԲԿ-ին տված հարցազրույցին՝ նկատելով. «ՀՀ ոչ բարով վարչապետն ասում է՝ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի որակների մեջ չէ, որը բարեկամ է Պուտինի հետ, այս ի՞նչ եք խոսում, այս ի՞նչ եք ասում, հայ ազգն է բարեկամը ռուս ազգի, և տալիս է այն որակումը, թե անհատներն ընդհանրապես կապ չունեն: Ասեմ՝ անհատները կապ ունեն»:
Ապա խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին՝ Գ. Եղիազարյանը դիմեց վարչապետին. «Էս խեր լինի, ոնց որ երկու տարի Կրեմլում չես եղել, հա՞, բա հարցն ինչո՞ւմն է: Մի հատ բարձաձայնի, ասա՝ Վլադիմիր Վլադիմիրիչ, ոնց որ հարազատ տուն մինչև հիմա չեմ մտել, որովհետև չե՛ս կարողանում մտնել, որովհետև քեզ սխալ ես պահել թե՛ Վլադիմիր Վլադիմիրովիչի հարցով, թե՛ Ռոբերտ Քոչարյանի հարցով, թե՛ այն գեներալների հարցով, որ էսօր դատավարությունն է ընթանում: Էդ մարդկանց դու էսօր հնարովի հոդվածներով մտցրել ես դատարան, ստիպում ես, որ տարբեր խամաճիկներ աշխատանքներ կատարեն, դու ձեռք ես բարձացնում հերոսների վրա, որոնք կանգնել են հայ ազգի թիկունքին:
Էդ բոլոր տականքները պատասխան են տալու հայ ազգի առաջ: Արդեն այն 47 տոկոսի 70 տոկոսը հասկացել է, թե ինչ է իրականում կատարվում. երբ որ սեպտեմբեր ամսին դու կմտցնես առաջին սոցիալական աշխատողներին: Մեր դպրոցներում պետք է նշանակվեն սոցիալական աշխատողներ, որպեսզի անչափահասներին վերաբերող այդ սրիկա կոնվենցիան կյանքի կոչեն: Այսինքն՝ այդ սոցիալական աշխատողները պետք է որոշեն՝ երեխաներից որո՞նք են ցանկանում տղա լինել, որո՞նք՝ աղջիկ՝ առանց Աստծուն հարցնելու:
Դիմում եմ հայ ժողովրդին, «հպարտ» քաղաքացիներին, «ժողջանին», էսպես չի՛ կարելի. սոցիալական աշխատողների այդ ողջ կազմը, ցավոք սրտի, Աստված տա սխալվեմ՝ ուղղակի գրանցվելու է ԼԳՏԲ համայնքից, որպեսզի այլասերեն մեր երեխեքին. ես ուրիշ բան մտածել չեմ կարող: Օդում կախված լուրերի համաձայն՝ ասեմ՝ վտանգված ենք ազգովի, որովհետև վտանգված է մեր սերունդը, մեր երեխաները, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է սա ցանկանում դպրոցում իրագործել, հասկանո՞ւմ եք, որ այլասերում է հայ ազգը»: