Խնձորով իռլանդական կարկանդակ
Բաղադրիչներ
1. Ալյուր – 3 բաժակ
2. Սառը կարագ – 180 գ
3. Շաքարավազ – 3/4 բաժակ
4. Կանաչ խնձոր – 4 հատ
5. Ձու – 2 հատ
6. Կաթ – 3/4 բաժակ
7. Շաքարավազ – 2 թ/գ
8. Փխրեցուցիչ – 2 թ/գ
9. Աղ – 1/8 թ/գ
10. Աղացած մեխակ – 1/4 թ/գ
11. Մշկընկույզ – 1/4 թ/գ
Օշարակի համար՝
1. Ձվի դեղնուց – 6 հատ
2. Շաքարավազ – 6 ճ/գ
3. Կաթ – 1.5 բաժակ
4. Վանիլին – 1.5 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը նախապես տաքացնել 190 աստիճան:
2. Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, աղ, մեխակ, մշկընկույզ:
3. Կարագը մանրացնել ալյուրի հետ: Ավելացնել շաքարավազ և խառնել:
4. Խնձորը մաքրել, կտրատել և ավելացնել ալյուրին:
5. Առանձին ամանի մեջ հարել ձվերը և կաթը, ավելացնել հիմնական զանգվածին: Խառնել և ստանալ միասեռ զանգված:
6. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ, վրան շաքարավազ շաղ տալ և թխել 45 րոպե:
7. Մատուցել վանիլային օշարակով, որի պատրաստման համար կաթը հասցնել եռման: Դեղնուցները շաքարավազի հետ հարել մոտ 3 րոպե: Այնուհետև դեղնուցներին աստիճանաբար ավելացնել կաթը: Ստացված զանգվածը դնել կրակին և եփել մոտ 5 րոպե: Վերջում ավելացնել վանիլին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը