Բաժիններ՝

Որոնք են 2020թ. լավագույն ռեստորանները

Ամենամեծ տուրիստական ​​ծառայությունը՝ TripAdvisor-ը, նշել է աշխարհի լավագույն ռեստորանները ճանապարհորդների արձագանքների հիման վրա: Ցուցակը հրապարակել է Daily Mail-ը:

Այսպիսով, առաջին տեղը գրավել է ֆրանսիական Auberge Du Vieux Puits ռեստորանը, երկրորդ հորիզոնականում է La Ville Blanche-ն, որը նույնպես գտնվում է Ֆրանսիայում: Առաջին եռյակը եզրափակում է Chila անունով ռեստորանը, որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Հրապարակման համաձայն՝ չորրորդ տեղը զբաղեցրել է բրիտանական The Black Swan ռեստորանը, իսկ հինգերորդ տեղը զբաղեցրել է Կոլումբիայի Leo ռեստորանը:

Բացի նշված ռեստորաններից, ցանկում ներառված են այնպիսիք, որոնք գտնվում են Չիլիում, Ճապոնիայում, Գերմանիայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Նոր Զելանդիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս