Բաժիններ՝

«Մեսսին ֆիզիկապես գազան է, նա կխաղա այնքան, որքան ցանկանա»․ Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին վստահություն է հայտնել, որ կատալոնական ակումբի  և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կկարողանա խաղալ Աշխարհի 2022 թվականի առաջնությանը Կատարում։

– Ի՞նչ եք կարծում, Մեսսին կկարողանա՞ խաղալ 2022 թվականի Աշխարհի գավաթին Կատարում, երբ նա լինի 35 տարեկան:

– Ինձ թվում է՝ Լեոն կխաղա այնքան, որքան ցանկանա: Ֆիզիկապես նա արագ և ուժեղ է, մրցակցության առումով նա հրեշ է, իսկ ֆիզիկապես նա գազան է:

Ես կասկած չունեմ, որ նա կխաղա Կատարում»,- ասել է Խավին:

Ավարտված մրցաշրջանում 33-ամյա Մեսսին դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 25 գոլ և կատարելով 21 գոլային փոխանցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս