«Կոուտինիոն դեմ չէ վերադառնալ «Բարսելոնա»»․ գործակալ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի գործակալ Կիա Զուրաբչյանը խոսել է իր հաճախորդի՝ Պրեմիեր լիգայում կարիերան շարունակելու ցանկության մասին:
«Գաղտնիք չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա, եթե հնարավոր է: Նա սիրում է խաղալ Պրեմիեր լիգայում, նրանք այնտեղ պաշտում են նրան:
ԱՊԼ-ն նրա համար առաջնային տարբերակ է։ Բայց Կոուտինիոն նաև դեմ չէ մնալ «Բարսելոնայում», ուստի հարցը դեռ բաց է:
Նրա հանդեպ հետաքրքրությունը շատ է, քանի որ նա հիանալի, հաջողակ խաղացող է»,- ասել է գործակալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է տեղափոխվել «Արսենալ», «Տոտենհեմ» կամ «Լեսթեր»:
Կոուտինիոն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան