««Բարսելոնան» իմ հիմնական նպատակն է, բայց մենք պետք է հարգենք Սետյենին»․ Խավի
«Բարսելոնայի» նախկին խաղացող և այժմ «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Խավին մեկնաբանել է Բլաուգրանայի գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը:
– Առաջիկայում ձեզ տեսնո՞ւմ եք Կատարում, թե՞ անսպասելի բան կարող է պատահել, եթե «Բարսելոնան» ձեզ կրկին զանգահարի:
– Ես չեմ թաքցնում, որ «Բարսելոնան» իմ հիմնական նպատակն է, երբ ժամանակը գա: Սա իմ տունն է, երազանքը:
Բայց ես այժմ կենտրոնացած եմ «Ալ-Սադդի» վրա: Առաջին հերթին, մենք պետք է հարգեք Սետյենին, թիմին ամենայն բարիք եմ մաղթում:
– Երբ Սետյենը եկավ ակումբ, նա խոստացավ լավ ֆուտբոլ: Նա հասա՞վ իր ուզածին։
– Երբեմն «Բարսելոնան» լավ է խաղում, երբեմն՝ շատ լավ, երբեմն՝ ոչ շատ լավ: Բայց ես սիրում եմ Սետյենի գաղափարները՝ ինչպես այժմ, այնպես էլ՝ նրա նախորդ թիմերում. գերակշռել և խաղալ գրավիչ ֆուտբոլ:
Երբեմն դա չի ստացվում, դա ճիշտ է, և հակառակորդները ստանում են ճանապարհը: Սետյենի «Բարսելոնան» անցկացրեց շատ գեղեցիկ, շատ լավ հանդիպումներ։
Սիրարփի Աղաբաբյան