««Յուվենթուսից» գողացել են երկու սկուդետո»․ Բուֆոն
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է իր՝ Ա Սերիայի տասներորդ տիտղոսը:
«Ես ուրախ եմ։ Ինձ համար կարևոր էր զբաղվել սրանով, որպեսզի անավարտ բաներ չլինի: Իմ նպատակը 10 սկուդետո նվաճելն էր, քանի որ մեզանից գողացել էին երկուսը:
Ես արեցի դա։ Նաև գոհ եմ իմ խաղերի քանակից: Դժվար տարի էր, բայց ես միշտ հարմարվում եմ»,- ասել է Բուֆոնը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում:
2006-ին իտալական ֆուտբոլում կոռուպցիոն սկանդալի պատճառով «Յուվենթուսին» զրկեցին 2005 և 2006 թվականների տիտղոսներից, ինչպես նաև տեղափոխվեցին Սերիա Բ: Բուֆոնը այդ տարիներին չհեռացավ թուրինյան թիմից՝ չնայած ուներ լուրջ առաջարկներ այլ ակումբներից։ Դարպասապահը համաձայնեց նաև աշխատավարձի զգալի կրճատմանը։
Բուֆոնն այս մրցաշրջանում 10-րդ անգամ նվաճեց Սերիա Ա-ն, ինչը լիգայի ռեկորդ է:
Սիրարփի Աղաբաբյան