
«Ուրախ եմ, որ շարունակում ենք կերտել այս հիանալի ակումբի պատմությունը»․ Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին Իտալիայի առաջնությունում հաղթելուց հետո:
«Կատարած է։ Իտալիայի չեմպիոններ։ Ուրախ եմ երկրորդ անընդմեջ առաջնության համար, ուրախ եմ, որ շարունակում ենք պատմություն կերտել այս հիանալի, աչքի ընկնող ակումբի համար:
Այս տիտղոսը նվիրված է «Յուվենթուսի» բոլոր երկրպագուներին, հատկապես նրանց, ովքեր եղել և շարունակում են տառապել այն համաճարակի պատճառով, որը մեզ բոլորիս անակնկալի բերեց՝ աշխարհը գլխիվայր շուռ տալով:
Դա հեշտ չէր: Ձեր քաջությունը, վերաբերմունքը և վճռականությունը դարձան այն ուժը, որը մեզ անհրաժեշտ էր առաջնության այս լարված ավարտին տիտղոսի համար պայքարում: Ես ամուր գրկում եմ բոլորին»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում:
Սիրարփի Աղաբաբյան