Բաժիններ՝

Քևին դե Բրույնեն կրկնել է Թիերի Անրիի ռեկորդը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն կրկնել է «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրիի ռեկորդը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում տալով 20 գոլային փոխանցում:

Նախորդ մրցաշրջանում բելգիացին 35 հանդիպումներում կատարել է 20 գոլային փոխանցում: Նույն ցուցանիշը գրանցել է Թիերի Անրին 2002/03 մրցաշրջանում, սակայն անցկացնելով երկու խաղ ավելի. Ֆրանսիացին դաշտում հայտնվել է 37 խաղում:

Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» գրավեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031