300 ձեռնարկատեր կառավարությունից պահանջում են ազատականացնել միջոցառումների անցկացման ոլորտը

Միջոցառումների կազմակերպման ոլորտի մոտ 300 ձեռնարկատեր հավաքվել էին քննարկելու և կառավարությունից պահանջելու ազատականացնել միջոցառումների անցկացման ոլորտը:

«Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտ ամսից մեր բնագավառը փակվեց կարանտինային միջոցառումների կազմակերպման նպատակով։

Մենք բոլորս հայտնեցինք մեր պատրստակամությունը փակվել կառանտինի, կրել ֆինանսական վնասներ, բայց ամեն գնով օժանդակել պետությանը՝ հաղթահարելու երկրին պատուհասած այս արհավիրքին։

Կարանտինից հետո պետությունը ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ Թույլ տրվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը, բացառությամբ մեր ոլորտի՝ ռեստորանային համալիրների։ Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի և իրադարձությունների իրական պատկերը և արդեն, մեր կարծիքով՝ վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը։

Մեր ոլորտի բոլոր ռեստորանային համալիրների սեփակատերերը, որոնք հավաքված են այստեղ, հավաստիացնում են, որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել հակահամաճարակային պահանջները, ներառյալ հավելյալ այլ պահանջներ, որոնք կկիրառվեն պարետատան որոշմամբ։

Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել այն փաստը, որ քսան հազար հոգանոց ինդուստրիան արդեն հինգ ամիս շարունակ չի կարողանում վաստակել գումարներ մտցված և գործող սահմանափակումների պտճառով։

Ուզում եմ հիշեցնել հունիս ամսին սկսված եև հուլիս ամսի իննին կրկնված Հայաստանի հանրապետության կառավարության շենքի դիմաց հավաքների միակ պահանջը՝

  • Մենք խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից եվ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ երբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը եւ երբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը
  • Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր ինդուստրիայի կրած վնասները եվ ինչ-որ կերպ փոխհատուցել այն, հաշվի առնելով այն փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել մեր գործունեությունը։
  • Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը եվ կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ մեր բոլոր պահանջները ապաքաղաքական են։ Նրանք կրում են միմիայն ֆինանսական և սոցիալական պահանջներ։

Մեր հիմնական պահանջը, որը պատրաստվելու ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հիմնվում է այն պարզ փաստի վրա, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը սահմանափակել է մեր ոլորտի գործունությունը ամբողջությամբ և կառավարությունը պարտավոր է մշակել ծրագրեր՝ ուղղված ոլորտի աջակցությանը։ Հիշեցնում ենք, որ սկսել ենք բնագավառի բոլոր բիզնեսների կրած վնասների մանրակրկիտ գույքագրում։

Մեր հետագա քայլերի մասին տեղեկացնելու ենք առանձին հայտարարությամբ»,-ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս