«Առաջին կիսամյակում հարկային եկամուտները թերակատարվել են 90 մլդ դրամով». Գագիկ Մինասյան
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ գյուղացին ապրանքը ստանում է շուրջ կես տարի հողի հետ կռիվ տալուց հետո։ Հետևաբար՝ նա պետք է վստահ լինի, որ, երբ գյուղատնտեսական ապրանքը ստանա, ինքը չի կանգնելու մեծ խնդիրների առջև, և պետությունը պետք է լինի այն հովանավորը, որը կապահովի ապրանքի իրացումը բոլոր պայմաններում։
«Վեց ամիս է, ես այս մասին խոսում եմ, և ծիրանի «պատերազմական» իրավիճակը, որը ստեղծվեց Մոսկվայում, ուղղակի իմ ասածի պարզ ապացույցն էր, որ իսկապես պետությունն ուղղակի մի կողմ էր քաշվել այդ գյուղատնտեսական ապրանքի իրացման հետ կապված պրոբլեմներից։ Հայաստանի պետական կառույցների դերն իրենց վրա էին վերցրել մեր համայնքի ներկայացուցիչները Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում։ Նախորդ ճգնաժամի ժամանակ մեր պետությունը ՌԴ կենտրոնական իշխանությունների հետ կատարել էր լրջագույն աշխատանք, որն ապահովեց մեր գյուղատնտեսական ապրանքների իրացումը գյուղատնտեսական շուկայում»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Գ. Մինասյանը։
Պատկերն ամբողջացնելով՝ Գագիկ Մինասյանը նաև ներկայացրեց վերջին կես տարվա ընթացքում հավաքագրված հարկերի ընդհանուր պատկերը։
«Առաջին կիսամյակի հարկային եկամուտները թերակատարվել են 90 մլրդ դրամով, ինչը չափազանց մեծ թիվ է։ Սա մեր եկամուտների 16,7 տոկոսն է»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում