Փախլավայի պատրաստման լավագույն բաղադրատոմսը. ստացվում է շատ հյութալի
Բաղադրիչներ
1. Կարագ – 350 գ
2. Թթվասեր – 300 գ
3. Ձու – 4 հատ
4. Ալյուր – 4 ճ/գ
5. Սոդա – 1 թ/գ
6. Շաքարավազ – 2.5 ճ/գ
7. Ընկույզ – 2 բաժակ
8. Մեղր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Սկզբում պետք է պատրաստել խմորը: Ալյուրը և 300 գ կարագը փշուրի վերածել: Ավելացնել 3 դեղնուցները, թթվասերը և սոդան, խմոր հունցել և 1 ժամ դնել սառնարանը: Հանել սառնարանից, բաժանել 3 գնդի:
2. Միջուկը պատրաստելու համար ընկույզը կտրատել, 4 սպիտակուցները հարել շաքարավազի հետ, մինչև փրփրի, խառնել ընկույզի հետ:
3. Խմորի գնդերից յուրաքանչյուրը բարակ գրտնակել, վրան լցնել միջուկը: Գրտնակել երկրորդ շերտը՝ առաջինից ավելի փոքր, տարածել մնացած միջուկը: Վրան դնել խմորի երրորդ շերտը, պատել դեղնուցով, կտրվածքներ անել և զարդարել ընկույզվով:
4. Թխել 40-50 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
5. Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ փախլավան հանել ջեռոցից, վրան լցնել հալած մեղրը և 50 գ կարագը, կրկին դնել ջեռոցը, որպեսզի մինչև վերջ եփվի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը