Բաժիններ՝

Մարինացրեք հավն այս սոուսով, և միսը կստացվի շատ հյութեղ

Բաղադրիչներ

1. Մեղր – 3 ճ/գ
2. Նորմալ մանանեխ – 1 ճ/գ
3. Հատիկավոր մանանեխ – 1 ճ/գ
4. Սոյայի սոուս – 2 ճ/գ
5. Բուսական յուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Հավի կտորները լվանալ, չորացնել և շարել տապակի մեջ:

Կարդացեք նաև

2. Սոուսի համար խառնել բոլոր բաղադրիչները:

3. Սոուսը լցնել հավի կտորների վրա, փակել փայլաթիթեղով և մարինացնել 1.5-2 ժամ:

4. Այնուհետև հավը՝ փաթաթված փայլաթիթեղով, 1.5 ժամ եփել 180 աստիճան ջեռոցում, ինչից հետո հանել փայլաթիթեղը և եփել ևս կես ժամ՝ հավի կտորների վրա անընդհատ լցնելով սոուսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս