
Դեյվիդ Բեքհեմի Aston Martin-ը վաճառվում է կես միլիոնով

Վինտաժային Aston Martin V8 Volante-ն, որը պատկանում է բրիտանացի ֆուտբոլիստ Դեյիդ Բեքհեմին, վաճառվում է 445 հազար ֆունտով (555 հազար ԱՄՆ դոլար): Մեքենայի վիճակը գործարանային է: Ավտոմեքենան նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կայծեր աչքերից» ֆիլմում՝ Թիմոթի Դալթոնի հետ գլխավոր դերում, գրում է Auto Trader-ը:
Aston Martin-ը թողարկվել է 1980-ականների վերջին: Բեքհեմը մեքենան գնել է 2003 թվականին, երբ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: 2018-ին Բեքհեմը ավտոմեքենան վաճառել է Aston Martin Works ատելյեին:
Ատելյեն նոր գնորդին կտրամադրի 12-ամսյա երաշխիք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը