
56-ամյա թոփ-մոդելը պատմել է սննդակարգի սխալների մասին

Ավստրալացի 56-ամյա թոփ-մոդել Էլլ Մաքֆերսոնը ցուցադրել է իր կատարյալ մարմինը բիկինիով: Ինչպես գրում է Daily Mail-ը, աստղը նկարահանվել է Red ամսագրի շապիկի համար:
Մաքֆերսոնը կիսվել է նաև երիտասարդության տարիներին սննդակարգում թույլ տված իր սխալների մասին:
Մոդելը նշել է, որ նախկինում կարծել է, թե գերազանց առողջություն ունի, նա կարող էր մի քանի ժամ քնել և նախաճաշին միայն սուրճ խմել: Նա փորձել է սպորտային տարատեսակ մարզումներ և բազմաթիվ դիետաներ:
Մոդելը նշել է, որ չնայած արտաքին լավ տեսքին, նա կենսունակություն չի ունեցել: Մոդելը մի քանի տարի անցկացրել է իր մարմնի և անհատականության ընդունման վրա: Այժմ Մաքֆերսոնը կարծում է, որ հիմնական խնդիրը խնամքն ու ինքնասիրությունն է: Մոդելը նաև խոստովանել է, որ ինքը չի վախենում ծերանալ, քանի որ դա բնական գործընթաց է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը