
Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Արցախում է

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ:
Արցախի ԱԳՆ-ում նախարար Մնացականյանին դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Նախատեսված է ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը: