Բաժիններ՝

Արտեմ Վալտերը հրապարակել է «Դիմակով դիմացիր» կատակերգի հոլովակը

Երիտասարդ երգիչ Արտեմ Վալտերը, որին ճանաչում բերեց «Ալո-ալո» Արցախի բարբառով երգը, անմասն չի մնացել կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և դեպքերին անդրադաձել է «Դիմակով դիմացիր» ստեղծագործությամբ:

Երգի հոլովակն արդեն հասանելի է համացանցում: Երգի երաժշտության և խոսքի հեղինակը Արտեմ Վալտերն է:

Արցախցի երգիչը երաժշտական գործունեության սկզբնական շրջանում ներկայացնում էր երգեր հայրենի բարբառով, սակայն ժամանակի ընթացքում սկսեց երգել նաև գրական հայերենով: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ յուրաքանչյուր բարբառ ապրում է կենցաղի մակարդակում և հազվադեպ է դուրս գալիս այդ սահմաններից, իսկ գրական հայերենը թույլ է տալիս ավելի ազատ արտահայտվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս