Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է աննախադեպ մարտահրավերների մարդու իրավունքների ոլորտում: «Ողջունում եմ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությունների ջանքերը, համատեղ աշխատանքը, որոնք ուղղված են բնակչությանը վիրուսից պաշտպանելուն: Այնտեղ, որտեղ որպես ուղենիշ մարդու իրավունքներն են, կարող ենք ավելի արդյունավետ հաղթահարել համավարակը և բարձրացնել կայունությունն ապագայում»,-ասել է ՄԱԿ-ի՝ խաղաղ հավաքների և ասոցիացիաների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Վուլը:
«Ես գործում եմ նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակներում և չեմ պատրաստվում դրանք խախտել ներքաղաքական կյանքում որևէ մեկին կամ որևէ խմբի դուր գալու համար», -«Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Ես համոզված եմ, որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս լինի քաղաքական բանավեճերից, որպեսզի կարողանա կատարել իր հավասարակշռող և ազգային միասնականությանն աջակցող դերը»:
ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայնով ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:
Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել «երկրի լեղապարկի քար»։
Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:
Այսօր՝ հունիսի 19–ին, կյանքից հեռացել է ռեժիսոր Սուրեն Ռշտունին։
Նախաքննությունը շարունակվում է:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ Արթուր Ալեքսանյանի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված:
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և մյուս ԲՀԿ-ական պատգամավորների անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումներին և նախազգուշացումներին, ասաց.
«Մեր կողմից Սահմանադրական դատարան (ՍԴ) էին ներկայացվել մի քանի դիմումներ: Դրանք վերաբերում էին և որոշակիության, և համաչափության, և հետադարձ ուժի արգելքի հետ կապված հարցերին: ՍԴ-ն կասեցնելով և դիմում ներկայացնելով Եվրոպական դատարան, ինչպես նաև ՎՀ, ըստ էության փորձում էր ստանալ որոշակի կարծիքներ հենց այս հարցերի շուրջ»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:
«Սահմանադրությունը խորհրդարանական հանրապետությունում նախագահի՝ որպես պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում»,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ տրամաբանությունս այլևս չի ներում… Աջ ու ձախ հրապարակվում է ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց տեղորոշումը: Վարչապետն ասում է` ի՞նչն այն չենք անում: Որտե՞ղ ենք թերանում… Պրն վարչապետ, վստահ եմ` գիտեք, որ Երևանն ունի վարակվածների ամենաբարձր ցուցանիշը: 2 օր առաջ գոնե մի քանի րոպեով հանդիպել եք Հայկ Մարությանի հետ: Հետաքրքրվե՞լ եք` ինչ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում իր ղեկավարած կառույցը, թե՞ Ձեզ բավարարեցին այն մակերեսային տեղեկությունները, որոնք նա ասուլիսի ժամանակ հայտարարեց:
«Դատական ակտը հիմա ուժի մեջ է գտնվում, և նշված չափը վճարելու պարագայում պարոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց դա չի սահմանափակում դատական ակտը բողոքարկելու հնարավորությունը: Եթե բողոքարկման արդյունքում այլ որոշում կկայացվի, գումարը ենթակա կլինի վերադարձման»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով երեկ դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած դատական ակտի մասին, ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ գումարը մուծելու հարցում բարդություն չի առաջանա, որովհետև բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցել այդ հարցում:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդմաները կանխել են ԽՎ Բյուրոյի հայտարարության մեջ հակահայ ձևակերպումների ներառումը:
Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Իրենց «սովորական» մանկապարտեզները հիմնականում տանը մոտ են, տեղափոխվելու խնդիր չկա, մինչդեռ այս շրջանում ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել, երբեմն՝ տրանսպորտի վրա լրացուցիչ գումար ու ավելի շատ ժամանակ ծախսել, հերթապահ մանկապարտեզներ հասնելու համար:
Սա ընդդիմադիր ուժերին ճնշելու իշխանության հերթական քայլն է, միանշանակ դա քաղաքական հետապնդում է։ Այսօր աննախադեպ բան է տեղի ունենում, երբ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը միասնաբար պահանջում են իշխանության հրաժարականը։ Իրեն օրինական համարող իշխանությունն ընդամենը 2 տարվա ընթացքում հասավ այն բանին, որ մեկ օրակարգի շուրջ հավաքեց գրեթե ընդդիմադիր բոլոր ուժերին։ Սա իշխանության «շնորհքն» է, որ բոլորը համախմբվեցին ու կառավարության, նրա ղեկավարի հրաժարականը պահանջեցին։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:
Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը կարանտինի ժամանակ քաղաքացիների պահվածքն անվանել է անարխիա:
«Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել,- «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» և Armenian Mirror-Spectator պարբերականներին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի և առողջության համար
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 96 դեպք, որոնցից 58-ը՝ բուժված:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում բռնկված հրդեհի պատճառը կայծակն է եղել։
Շաբաթներ առաջ քննչական կոմիտեն մի հայտարարություն էր տարածել, որտեղ չնայած չէր նշվում Աշոտյանի անունը, սակայն ողջ բովանդակությունն ու նկարագրությունը փաստացի վերաբերում էր նրան։ Խոսքը պաշտոնական դիրքի չարաշահման եւ պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու վերաբերյալ մի գործի մասին է։ Սակայն գործը հետ էր ուղարկվել քննչական կոմիտե, որովհետեւ, ըստ այն ժամանակ շրջանառված կարծիքի, գործում լուրջ իրավական հիմքեր չեն եղել։
Ինչպես տեղյակ եք, երեկ, հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Ողջունելով դատարանի որոշումը շուրջ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միևնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 459 նոր դեպք, ապաքինվել է ևս 706 մարդ:
Շիաուլյայի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։
«Երեկ Վենետիկի հանձնաժողովի հրապարակված փաստաթուղթը վստահորեն եկավ հաստատելու, որ իրավական խնդիր կա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հետ։ Այսպես` Վենետիկի հանձնաժողովը սևը սպիտակի վրա ասել է որ, այդ քրեական նորմը անորոշ է և անկանխատեսելի է իր կիրառման մեջ, այսինքն` չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ Պետք է նշել, որ նույն խնդիրը 300.1-րդ հոդվածի վերաբերյալ նաև արձանագրել էր ՄԻԵԴ-ը իր խորհրդատվական կարծիքում։