Բաժիններ՝

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի պատճառը եղել է կայծակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածում բռնկված հրդեհի պատճառը կայծակն է եղել։

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

«Երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների արջակցությամբ հրդեհը, որի բռնկման պատճառը եղել էր կայծակը, հանգցվել էր երեկոյան ժամը 20:00-ին: Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ)»,- նշել է Գրիգորյանը և հավելել, որ իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ:

Նա հայտնել է, որ ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս