Արտաշատ-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ
Հունիսի 17-ին, ժամը 04։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Սարիբեկ Մ․, ծնված 1985 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Դավիթ Զ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լիլիթ Հ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:43-ին, մարվել` 04:50-ին: Այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: