«Ի՞նչը ստիպեց հեղափոխություն արած ուժին դավաճանել իր իսկ սկզբունքները, մեկ օրում կուրանալ և խլանալ. ասում են՝ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը». Արման Աբովյան
«..այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) և ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձևը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի և էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։
Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքները`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի և նենգափոխության վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ և խլանալ, «չտեսնել» ակնհայտ բռնությունը և «չլսել» հասարակ մարդկանց ձայնը:
Ի՞նչը ստիպեց իրենց` «մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը և ճշմարտությունը։
Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։
Հ.Գ.
Եվ կներեք, որ այսօր շփոթվեցի, երբ ասացի, որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը և խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կուրացել են և խլացել անպայման կարդալ այդ գիրքը, շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանություների գործելաոճի տրամաբանության մեջ։
Հ.Գ.Գ.
Չեմ վախենում և չեմ լռելու »,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
…այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ։ Նայում եմ և վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի…
Gepostet von Arman Abovyan am Dienstag, 16. Juni 2020