Պատահար Սասունցի Դավթի փողոցում

Հունիսի 10-ին, ժամը 03:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Դ․, ծնված 1992 թ․) բախվել է կայանած «Renault Logan» (վարորդ` Խորեն Ս., ծնված 1959 թ․), «Kia Optima», «Toyota» և «Mercedes GLK350» մակնիշների ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ վերջինից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Խորեն Ս․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս