
Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 9-ին, ժամը 17:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թոթովենցի փողոցի թիվ 64 հասցեի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 17։49-ին։ Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Սամվել Ս․) շարժիչի հատվածը։