
Արոնյանը կմասնակցի Clutch Chess International առցանց մրցաշարին

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի 2020 Clutch Chess International առցանց մրցաշարին:
Բացի Արոնյանից մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն:
Մրցաշարը բաղկացած է 12 տուրից: Արագ շախմատի այս մրցաշարը կմեկնարկի հունիսի 6-ին և կեզրափակվի հունիսի 14-ին:
Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար: