
Հարին և Մեգանն անվտանգության աշխատակիցների են վարձել՝ օրական 7000 ֆունտ աշխատավարձով

Հարին և Մեգան Մարքլը, Մեծ Բրիտանիայից տեղափոխվելով Կալիֆոռնիա, ստիպված են եղել վարձել անվտանգության աշխատակիցների՝ օրական նրանց վճարելով յոթ հազար ֆունտ աշխատավարձ: Թիկնապահների ընտրությամբ զբաղվել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեյվին դե Բեքերը, գրում է Daily Mail-ը:
Ամուսինները սկսել են մտածել թիկնապահների անձնակազմի ամրապնդման մասին այն բանից հետո, երբ անօդաչու սարքերը թռչել են նրանց առանձնատան վրայով:
Նշվում է, որ դե Բեքերի անվտանգության ընկերության ծառայություններից օգտվում են Մադոննան, Ջենիֆեր Լոուրենսը, Շերը, Թոմ Հենքսը և շատ այլ հայտնիներ:
«Հարին և Մեգանը լիովին վստահում են դե Բեքերին: Սա Լոս Անջելեսում անվտանգության ամենամեծ և հարգված գործակալությունն է: Բայց դրա համար նրանք ստիպված կլինեն մեծ գումար վճարել»,- նշել է ինսայդերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը