
Օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում 30 աստիճան տապի մասին

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի տարածաշրջանում սպասվում է հուլիսյան տապ: Այս մասին Российская газета-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի և Մերձմոսկովյան օդերևութաբանական ծառայության գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:
Նրա խոսքով՝ ջերմացումները կսկսվեն արդեն այս շաբաթ:
«Գիշերը նվազագույն ջերմաստիճանը կլինի շուրջ +10 աստիճան, շաբաթ օրը ցերեկը՝ +21 աստիճան, իսկ կիրակի կլինի ավելի տաք՝ +24 աստիճան: Օրական օդի միջին ջերմաստիճանը առաջին անգամ հունիսի սկզբից կլինի ոչ թե նորմայից ցածր, այլ բարձր»,- նշել է Պոզդնյակովան:
Հաջորդ շաբաթ կմեկնարկեն ամառվա առաջին շոգ օրերը: Սպասվում է, որ հունիսի 8-ին և 9-ին ցերեկը օդը կտաքանա մինչև +28 աստիճան, իսկ հունիսի 10-ի ջեմաստիճանը կբարձրանա ևս 4 աստիճանով: Գիշերը կլինի մոտ 14 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանի բարձրացումը կբերի անտիցիկլոն: Օդերևութաբանը հավելել է, որ դրա ազդեցության տակ կկարգավորվի մթնոլորտային ճնշումը: