
«Ինչո՞ւ դպրոցներում ռասիզմի մասին առարկա չկա: Կա մաթեմատիկա, անգլերեն և պատմություն»․ Բոատենգ

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բեշիկթաշում», կարծում է, որ դպրոցներում պետք է լինեն ռասիզմի դեմ պայքարի դասեր:
«Ռասիզմի պես բաները կան միայն մարդուն վնասելու համար: Այո, նրանք ռասիստ են, բայց դա տգիտության պատճառով է, նրանք չեն հասկանում: Պետք է հնարավորինս պարզ բացատրել, սա մեր գործն է:
Մենք պետք է երեխաներ մեծացնենք և ճիշտ դաստիարակենք, սա ամենամեծ խնդիրն է: Երեխաները մեծանում են այս ամենով, նրանց չեն սովորեցնում ծնողները, դպրոցը:
Դպրոցներում կա մաթեմատիկա, անգլերեն և պատմություն, ինչո՞ւ ռասիզմի մասին առարկա չկա: Ստիպեք երեխաներին հասկանալ, որ մենք բոլորս նույնն ենք: Սա հաջորդ սերունդն է: Միգուցե մի օր բոլորը հասկանան»,- ասել է Բոատենգը:
Սիրարփի Աղաբաբյան