
Սառը զենք կրելու կասկածանքով 17–ամյա քաղաքացին բաժին էր բերվել
Հունիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին են բերել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 17-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք և գաղտնի փականով դանակ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: