
Adidas-ը հրաժարվել է Օզիլի հետ համագործակցությունից՝ քաղաքական հայացքների պատճառով

Adidas-ը կդադարի աշխատել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ:
Սպորտային հագուստի գերմանական արտադրողը դարձել է ֆուտբոլիստի գործընկերը 2013 թվականին: Յոթ տարվա պայմանագրի արդյունքում՝ կիսապաշտպանը վաստակել է մոտ 22 միլիոն ֆունտ:
Ընկերության ղեկավարության որոշումը չվերսկսելու պայմանագիրն Օզիլի հետ կապված է մի շարք հակասական պատմությունների հետ վերջին տարիներին, հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով Bild-ին:
2018 թվականին ֆուտբոլիստը քննադատության էր ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ լուսանկարների պատճառով:
Անցյալ տարվա դեկտեմբերին Օզիլը բացահայտորեն մեղադրեց Չինաստանի իշխանություններին երկրում բնակվող ույղուրներին հետապնդելու մեջ: «Արսենալը» հեռու մնաց իր խաղացողի այս հայտարարություններից:
Adidas-ը հրաժարվում է համագործակցել Օզիլի հետ նաև մեկ այլ պատճառով, որը կապված է գլոբալ կորոնավիրուսային պանդեմիայի հետ՝ կապված ֆինանսական ճգնաժամի հետ: Ընկերությունն օպտիմիզացնում է իր ծախսերը:
Սիրարփի Աղաբաբյան