ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ. Yerevan.Today
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու Փաստաբան (QC) Էդվարդ Ֆիցգերալդի կարծիքը Yerevan.Today-ը ճշտել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջոցով:
Ստորեւ հրապարակում ենք Էդվարդ Ֆիցգերալդի՝ կայքին տրամադրված կարծիքը.
Ուզում եմ նշել, որ ՄԻԵԴ-ը առաջարկել է նաև մի հետաքրքիր բանաձեւ, այն է` հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ, և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ «7-իգործով», երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Այս գործերի վերաբերյալ միջազգային կառույցները հնչեցրել են նաև թե՛ քաղաքական և թե՛ իրավական գնակատակներ։
Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը որևէ գործ քննելիս առանձնակի ուշադրություն է դարձնում կոնկրետ գործի փաստական հանգամանքներին և ներպետական դատական պրակտիկային, երբ գնահատում է կատարված արարքի պատժելիությունը արարքի կատարման պահին գործող իրավական նորմի լույսի ներքո (ընդգծում եմ «կատարման պահին գործող», այսինքն` 300-րդ հոդվածը): ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն վերջինս առանձնակի կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային:
Ինչ վերաբերում է այսպես կոչված «բլանկետային հղումներին», այդ կապակցությամբ ՄԻԵԴ-նարձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Թե՛ լիազորող նորմը և թե՛ իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տան անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: Պահանջը հավասարապես վերաբերելի է այնպիսի իրավիճակներին, երբ իրավական նորմը լիազորող նորմից ավելի բարձր իրավական սանդղակում է:
ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում` հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի:
Այսպիսով` 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում որակական մի շարք հատկանիշների` հստակություն, կանխատեսելիություն և մատչելիություն։ Ավելին, Սահմանադրության համապատասխան հոդվածներն ընդլայնում են 300.1-րդ հոդվածի քրեականացման շրջանակը։
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Արձանագրությունը հնարավորություն է ընձեռել Անդամ երկրների բարձրագույն դատական ատյաններին` Կոնվենցիայի նորմերի կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու:Սա բավականին նորարարական մոտեցում է կոնվենցիոն համակարգի ենթատեքստում, որն իրավական երկխոսության հարթակ է ստեղծում ներպետական դատավորների և ՄԻԵԴ-ի միջև: Այսկերպ, ՄԻԵԴ-ի ազդեցության շրջանակն ու դերն անխուսափելիորեն ավելի ընդլայնվում է»: