Վթարի ենթարկված վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղից էլ հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ
Մայիսի 29-ին, ժամը 19:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի եզրաքարին։ Վարորդը գլխի շրջանում վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղից էլ հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։