Բաժիններ՝

«Ավատար»-ի պրոդյուսերը պատմել է՝ ինչի մասին է լինելու ֆիլմի երկրորդ մասը

Ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Լանդաուն բացահայտել է «Ավատար» բլոկբաստերային ֆիլմի երկրորդ մասի սյուժեի մանրամասները, որը նախատեսվում է թողարկել 2021 թվականին: Այս մասին հայտնում է RNZ պորտալը:

Նրա խոսքով՝ ֆիլմաշարի երկրորդ մասում Ջեյքը (Սեմ Ուորթինգթոն) և Նեյթիրին (Զոե Սալդանա) կունենան ընտանիք, որը գլխավոր հերոսները պետք է փրկեն:

«Նրանք հատկապես շատ ժամանակ կանցկացնեն ջրի մեջ և ջրի վրա»,- ասել է պրոդյուսերը:

Լանդան նշել է, որ ռեժիսորները մտադիր են նկարահանումները սկսել Նոր Զելանդիայում հաջորդ շաբաթ:

«Մենք ունենք մտածված և մանրամասն ծրագիր` այս դժվարին ժամանակներում մեր թիմի անվտանգությունն ապահովելու համար», – շեշտել է Լանդաուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս