Իմ պլանը շատ պարզ ա. Փաշինյանը կրկին հանրային ճնշում է խոստանում ընդդիմությանը
ԱԺ-ում Փաշինյանը կրկին հայտարարեց, թե ընդդիմությունը դիրքավորվել է որպես խոչընդոտ վերջնական խաղաղության հաստատման ճանապարհին։
«Կա՛մ մենք հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը հրաժարվում է խաղաղության խոչընդոտի դերակատարումից, կա՛մ քաղաքական պրոցեսները տանում ենք էն ուղղությամբ, որ ընդդիմության էս հատվածն ուղղակի չի լինում խորհրդարանում։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց է»,- հայտարարեց Փաշինյանը։

