Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ է անում
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի հաշվետու ասուլիսում վկայաբերված առանձին «փաստերին» դեռ կանդրադառնամ:
Բայց…
Համավարակի այս թեժ հանգրվանին, երբ հավաքականորեն ձախողել ենք դրա դեմ պայքարը և վարակվածների հարյուրներով թվերն ու մահվան ելքով դեպքերը հաջորդող ամեն օրը ավելի հուսահատ ու մռայլ են դարձնելու, արժեր, որ պետության ղեկավարը ոչ մի ձեռքբերման մասին չխոսեր…
Պարզապես ցավակցեր, ափսոսեր, ներողություն խնդրեր համավարակի դեմ պայքարում կառավարության ձախողված աշխատանքի համար և կոչ աներ հասարակակակ-քաղաքական և մասնագիտական բոլոր շերտերին միասնաբար ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու աշխանքի շուրջ:
Համավարակի դեմ պայքարում հավաքական ձախողումից հետո, այս փուլում պետք է անցնել մարդկանց կյանքերը փրկելու համար ոչինչ չխնայելու ռեժիմին:
Տնտեսությունը չափազանց կարևոր է, ցուցանիշները՝ ևս, բայց այդ բոլորը կիմաստավորվեն եթե ապահովված և երաշխավորված լինի Հայաստանի քաղաքացու իր հայրենիքում առողջ և անվտանգ կենսագործունեությունը:
Թե չէ փաստ 1, 2, 3, 103…
Սթափվե՜ք»:
Վարչապետի հաշվետու ասուլիսում վկայաբերված առանձին «փաստերին» դեռ կանդրադառնամ: Բայց…Համավարակի այս թեժ հանգրվանին,…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Samstag, 16. Mai 2020