Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայլ Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում:

«Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկրի, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդտեղ էլ իրավապահները պետք է պարզեն»,- ասաց Փաշինյանը:

Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Կնոջս եղբորը վերաբերվող դրվագին, ես տեղյակ եմ, որ Հրաչյան դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս