
Բրիտանական կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան: Այս մասին գրում է The Mirror-ը: Կառավարությունը թույլատրել է առաջնությունը վերսկսել հունիսին՝ սակայն խստագույնս պահպանելով անվտանգության նորմերը:
Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն առցանց հանդիպում են ունեցել առաջնության մասնակից բոլոր թիմերի ղեկավարության հետ, որի ժամանակ թիմերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել պանդեմիայի ընթացքում առաջնության վերսկսման վերաբերյալ: Ֆուտբոլիստներն անվտանգության նորմերի հետ կապված այլ պահանջներ ունեն և առավել երկար մարզումային ժամանակահատված են ուզում: