Հոլիվուդյան դերասանուհին և Ֆրանսիայի նախկին նախագահի եղբայրն ամուսնալուծվում են
Ամերիկացի դերասանուհի Մերի-Քեյթ Օլսենը և նրա ամուսինը՝ ֆրանսիացի բանկիր Օլիվյե Սարկոզին, ամուսնալուծվում են՝ հինգ տարվա ամուսնական կյանքից հետո: Ամուսնալուծության նախաձեռնողը, ինչպես հաղորդում է TMZ-ը, Օլսենն է:
33-ամյա դերասանուհին ամուսնալուծության համար դիմել էր մեկ ամիս առաջ, բայց կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով լսումը հետաձգվել էր: Մերի-Քեյթի փաստաբաններն այժմ փորձում են արագացնել ամուսնալուծության գործընթացները:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Օլսենը շտապում է Նյու Յորքի վիճահարույց անշարժ գույքի պատճառով: Դերասանուհու փաստաբանները պնդում են, որ 50-ամյա Սարկոզին, առանց կնոջ իմացության և համաձայնության, դադարեցրել է իրենց բնակարանի վարձակալության պայմանագիրը և պահանջում է, որ աստղը լքի բնակարանը մինչև մայիսի 18-ը:
Ամուսնալուծության արագ հայտարարությունը թույլ կտա Օլսենին արգելել ամուսնուն տնօրինել իրենց համատեղ ունեցվածքը:
Հիշեցնենք, որ Մերի-Քեյթ Օլսենը 2012 թվականին սկսել է հանդիպել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր հետ, իսկ երեք տարի անց զույգն օրինականացրել է իրենց հարաբերությունները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը