Բաժիններ՝

«Ռոման» պատրաստ չէ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել «Արսենալի» պահանջած գումարը

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը պատրաստ չէ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար վճարել այնքան, որքան պահանջում է «Արսենալ»-ը: Այս մասին գրում է The Sun-ը:

«Զինագործները» Մխիթարյանի համար պահանջում են 15 միլիոն եվրո, սակայն «Ռոմա»-ն պատրաստ չէ հայ կիսապաշտպանի համար վճարել պահանջված գումարը:

Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և վերսկսվելու հստակ ժամկետներ չկան, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս