
Նպատակս է Հայաստանի թիմի հետ Քաթարի ԱԱ-ին մասնակցել. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նպատակ ունի ՀՀ ընտրանու հետ հաղթահարել Մունդիալի որակավորման փուլի արգելքը:
«Ես անհամբեր եմ, թե երբ նորից կլինեմ Հայաստանում: Հայաստանի թիմի հետ իմ հաջողության հասնել գրավականը Խինես Մելենդեսն է: Նրան շատ վաղուց եմ ճանաչում»,-Կապառոսի խոսքերը փոխանցում է Sport-ը: Իսպանացի մասնագետի խոսքով` ինքը թիմ կառուցող մարզիչներից է և իրեն դուր է գալիս Հայաստանի ընտրանին:
«Նպատակս է Հայաստանի թիմի հետ Քաթարի ԱԱ-ին մասնակցել: Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա:
Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և, հատկապես, «Սևիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։