Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը հանդիպում են անցկացրել ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական հարցերը։

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ։

Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնողական աշխատանքների, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի և ականային սպառնալիքի հետ կապված դժվարությունների մասին»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30