Բաժիններ՝

Մոուրինիոն պատմել է, թե որ պարտությունից հետո է արտասվել

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով ներկայումս աշխատում է «Տոտենհեմում», նշել է, որ դժվար է ընդունել 2012 թվականի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունը: Մադրիդյան ակումբը պարտվեց տուգանային հարվածներով։

«Դժբախտաբար, սա ֆուտբոլ է: Կրիշտիանուն, Կական, Սերխիո Ռամոսը (նրանք չիրացրեցին 11 մետրանոց հարվածները)՝ երեք հրեշներ, որոնք առանց կասկածի էին, բայց նրանք նույնպես մարդիկ են:

Այդ գիշեր իմ մարզչական կարիերայում առա’ին անգամ լաց էի լինում պարտվելուց հետո: Ես դա լավ եմ հիշում: Այթոր Կարանկան և ես կանգ առանք իմ տան մոտ, մենք նստեցինք մեքենայի մեջ և լաց եղանք: Շատ դժվար պահ էր, որովհետև այդ մրցաշրջանում մենք լավագույն ընկերներ էինք»,- ասել է պորտուգալացին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս