«Միքայել Մինասյանը գերադասեց մի կարևոր հանգամանքի չանդրադառնալ». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, որ Միքայել Մինասյանը գերադասեց մի կարևոր հանգամանքի, այնուամենայնիվ, չանդրադառնալ։ Համոզված եմ, որ հանդիպման պահին արդեն հստակ գիտակցում էր, որ Նիկոլ Փաշինյանի և ոչ մի ասածի, խոստումի, պայմանավորվածի հավատալ չի կարելի։

Իսկ այն, որ հենց Նիկոլն էր Մինասյանի հետ կապ հաստատելու նախաձեռնողը, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ վարչապետի աշխատակազմից հրաժարվեցին մեկնաբանել Վանեցյանի խոսքերն այդ հանդիպման մասին։

Կարծում եմ նաև, որ լրիվ ճիշտ է արել ՄՄ-ն, որ չի հավատացել Նիկոլի առաջարկին։ (Մի կողմ դնելով այն, որ այլ դրդապատճառներ էլ է ունեցել մերժելու)»:

Կարծում եմ, որ Միքայել Մինասյանը գերադասեց մի կարևոր հանգամանքի, այնուամենայնիվ, չանդրադառնալ։ Համոզված եմ, որ…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Samstag, 2. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս