Ոստիկանությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 2 մլրդ 460 մլն դրամ (ավելի քան 5 մլն դոլար). AntiFake.am
AntiFake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող ահռելի պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին (ծառայողներին) 2020 թվականի առաջին եռամսյակի համար պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է ընդհանուր գումարով 2.460.472.700 դրամ, որը համարժեք է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարին։
Ոստիկանությունում հունվար ամսվա համար պարգևատրվել են 730.674,000 դրամ, փետրվարին՝ 839.803.000 դրամ, իսկ մարտին՝ 889.995.700 դրամ:
Հարցման պատասխանը՝ ստորև.